Ում վրա է պատում Աշոտյանի ուժը

Ում վրա է պատում Աշոտյանի ուժը
Կրթության եւ գիտության նախարարը երեկ մի բոցաշունչ հրովարտակ է արձակել, որով Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ է հայտարարել՝ խիստ նկատողություն: Հրամանի համար հիմք է ծառայել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Նազարյանի բացատրագիրը: Մենք հիացած ենք Արմեն Աշոտյանի համարձակությամբ, պարզապես ուզում ենք հարցնել՝ իսկ ինչո՞ւ նա նման վճռականություն չի դրսեւորում երեւանյան որոշ դպրոցների, ասենք՝ Խաչիկ Դաշտենցի, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցների պարագայում, որոնք հայտնի են կոռուպցիոն եւ այլ բնույթի դրսեւորումներով: