Վանաձորում կաշառակերության մեղադրանքով երկու բժշկուհիներ են ձերբակալվել
Երեկ Լոռու մարզում 2 բժշկուհիների են ձերբակալել՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆելոմինա Մոսոյանը մի ջրաշենցուց պահանջել է 30 հազար դրամ` հաշմանդամության կարգ ստանալու հիմք ստեղծելու համար: Դիմողը գլխի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել: Հանձնաժողովի նախագահը գործը բարդացրել է ու պահանջել, որ քաղաքացին իրեն 30 հազար, իսկ Վանաձորի 2-րդ հիվանդանոցի նեւրոպաթոլոգ Գայանե Գասպարյանին 20 հազար դրամ տա այդ «ծառայության» դիմաց:
Քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որտեղ փողը մշակել են եւ ուղարկել բժշկուհու մոտ: Մոսոյանը եւ Գասպարյանը ձերբակալվել են, Լոռու մարզի քննչականի պետ Գագիկ Իսպիրյանը մեր թղթակցին ասել է, որ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք, 304 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Կարծիքներ