Հասարակական ստորաքարշություն

Նաեւ նկատեցինք, որ ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Ասրյանն օգտագործում է իր՝ փոխնախարարի պետական ու վարչական լծակները՝ կուսակցության ղեկավարին հաճելի դառնալու համար, ուստի որքանո՞վ է դա տեղավորվում կառավարման համակարգի աշխատողի էթիկայի շրջանակներում, եւ չի՞ պատրաստվում արդյոք կառավարությունը քննարկման դնել փոխնախարարի վարքը: Վարչապետի օգնական Արամ Անանյանը մեզ գրավոր պատասխան ուղարկեց, թե «Խաչիկ Ասրյանը զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ, ինչի իրավունքն ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի»:
Փաստորեն՝ Հայաստանում քծնանքը պրոպագանդվում է պետական մակարդակով, այն խրախուսվում է վարչապետի կողմից: Թերեւս մեկ էլ արաբական շեյխություններում է հնարավոր, որ փոխնախարարները պար բռնեն ի պատիվ իրենց առաջնորդի: Հետաքրքիր է՝ եթե այլ կուսակցության ներկայացուցիչները նման բան անեին, ասենք՝ սպորտի նախարարը տրնգի պարեր Գագիկ Ծառուկյանի օգտին, ինչպե՞ս կվերաբերվեր մեր կառավարությունը դրան:
Կարծիքներ