Տնօրեններին քննում են ու կտրում
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր ձեռք բերելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 15-ից: Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» նոր օրենքով դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է նախապես ձեռք բերել հավաստագիր, որից հետո միայն մասնակցել դպրոցում տեղի ունեցող մրցույթին: Հավաստագիրն ընդամենը տնօրենի թեկնածու դառնալու իրավունք է: Մասնակցության հայտեր են ներկայացրել այն տնօրենները, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել է, ովքեր նպատակ ունեն ղեկավարել որեւէ հանրակրթական հաստատություն:
Այս նոր կարգով առանձնապես ոչինչ չի փոխվում տնօրենի նշանակման հարցում, պարզապես մինչ պաշտոնավարումը նրանք ստիպված են լինելու ընդհանուր գաղափար կազմել հիմնական օրենքների մասին: Այսկերպ իբր լուծում են տնօրենների անգրագիտության հարցը, սակայն, ըստ մասնագետների, անհեթեթ է, երբ այս ամենը կազմակերպվում է անխտիր բոլորի համար: Շատերի պնդմամբ՝ ճիշտ կլիներ, եթե պարտադիր լինելու պայմանը գործեր սկսնակ թեկնածուների համար: Ինչեւէ, գործընթացն սկսված է, ուստի դրա զարգացումներով հետաքրքրվեցինք ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից:
Նրա խոսքով՝ մինչ օրս քննություններին մասնակցել է 24 հավակնորդ, իսկ դիմողների ընդհանուր քանակը 380 է: Ինչպես եւ նախատեսված էր, քննությունն անցկացվել է երկու փուլով` գրավոր եւ բանավոր: Թեստն 90 տոկոսով լրացնելուց հետո միայն մասնակիցը կարող է մասնակցել 2-րդ` բանավոր փուլին: 24 մասնակցից 90 տոկոսանոց արդյունք են գրանցել 15-ը, 100 տոկոսանոց արդյունքով փայլել է երկու մասնակից, իսկ 11 հոգին «կտրվել» է, որոնցից 9-ը չի հաղթահարել գրավոր փուլը, 2-ը` բանավոր: Թե ովքեր են կտրվողները, նախարարության ներկայացուցիչը չբացահայտեց: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր՝ այդ 11 հոգին գործո՞ղ տնօրեններ են, թե՞ ոչ:
Բաղդասարյանը միայն տեղեկացրեց, որ այդ թեկնածուները հնարավորություն ունեն վերստին մասնակցելու մայիսին տեղի ունեցող քննություններին: Այնպես որ, ԿԳ նախարարի նախաձեռնած PR ակցիան հաջողությամբ մեկնարկել է: Եվ էական չէ, թե ովքեր են հաջող հանձնում, ովքեր զրկվում հավաստագրից, կարեւորն այն է, որ կան կտրվողներ: Դա կարող է դիտվել որպես նախարարությունում կոռուպցիայի ակնհայտ նվազում, ինչի մասին էլ կթմբկահարեն ապրիլի սկզբին՝ քննության ավարտից օրեր անց: Թե քանի թեկնածու ներկայացվածներից ձեռք կբերի հավաստագիր, պարզ կլինի մեկուկես ամիս անց: Հիշեցնենք, որ տնօրենի պաշտոնը նվաճելու այս նորամուծությունների մեջ տեղ է գտել նաեւ մի բիզնես պրոյեկտ:
Հավակնորդները, մինչ հավաստագրի քննությանը մասնակցելը, պետք է երկու շաբաթ վերապատրաստվեն նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունների մոտ: Սա էլ է պարտադիր բոլորի համար՝ անկախ թեկնածուների ընդունակություններից եւ դպրոցը ղեկավարելու փորձից ու ստաժից: Լավագույն դեպքում սա գոնե կարող էր լինել կամավորության սկզբունքով: Էլ չենք խոսում այն մասին, որ բազմաթիվ տնօրեններ իրենց փորձառությամբ ու գրագիտությամբ կարող են վերապատրաստել նրանց, ովքեր ստանձնել են այդ դերը: Ի դեպ, վերապատրաստման վկայականի ժամկետը երկանգամյա է: Այսինքն, կտրվողները հավաստագրի ձեռքբերման երկրորդ քննությանը, որը լինելու է մայիսին, կարող են մեկ անգամ եւս մասնակցել իրենց վերապատրաստման վկայականով: Իսկ երրորդ անգամ ստիպված են դարձյալ 90 հազար դրամով ուսումնասիրել 800 հարցանի հարցաշարը:

Կարծիքներ