Կոալիցիան հավաքվելու է «Օջախում»

Կոալիցիան հավաքվելու է «Օջախում»
Ա յսօր կոալիցիան պատրաստվում է նշել նոր հուշագրի ստորագրման փաստը: Ամբողջ կոալիցիան հավաքվելու է «Օջախ» ռեստորանային համալիրում, եւ քեֆ-ուրախություն է լինելու` մերձեցման երեկո:



Անհասկանալի է, թե ինչպես են նույն սեղանի շուրջ նստելու այդքան տարբեր մարդիկ, որոնք իրար պարզապես ատում են: Ասենք, Արթուր Բաղդասարյանը չի կարողանում ներել Գագիկ Ծառուկյանին, որն ամեն առիթով ասում էր՝ «Ես Արթուրիկ չեմ դառնա»: Ասում են՝ Բաղդասարյանն առիթը բաց չի թողնում իր կուսակիցների մոտ Ծառուկյանի հասցեին «քաղցր» խոսքեր ասել: Եվ ընդհանրապես՝ ՕԵԿ-ԲՀԿ քաշային կարգը տարբեր է, բայց փոխադարձ հակակրանքը՝ համարժեք: