Արգենտինան ուր, մենք ուր

Արգենտինան ուր, մենք ուր
Այսօր կառավարությունում կքննարկվի Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի վերացման նախագիծը, որը ներկայացնելու է արտաքին գործերի նախարարությունը:



ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան մեկնել առանց վիզայի: Արգենտինան ԱՊՀ-ից հետո առաջին երկիրն է, որի հետ ազատականացվում է վիզային ռեժիմը: Այս նախագծի մեջ ամենազավեշտալին արտգործնախարարության մեկնաբանությունն է, ըստ որի՝ ռեժիմի հաստատումը միգրացիոն ռիսկեր չի պարունակում, քանի որ աշխարհագրորեն Հայաստանն ու Արգենտինան բավականին հեռու են: Այսինքն՝ ստացվում է, որ մերոնց ձգտումները սահմանափակվում են միայն Եվրասիայի տարածքով, եւ ոչ մի հայ ռիսկ չի անում անցնել ամերիկյան մայրացամաքը: Տեսնես ո՞վ է հայ գաղթականներին այսպես թերագնահատել: