Մարտի 8-ի առթիվ գումար չհավաքեք

Մարտի 8-ի առթիվ  գումար չհավաքեք
Չնայած մարտի 8-ին դեռ բավական ժամանակ կա, սակայն երեկ մեր խմբագրությունում գրանցվեցին նախատոնական ահազանգեր, ըստ որի՝ դպրոցներում մեկնարկել է նախատոնական դրամահավաքը:



Առաջին ծիծեռնակը Խ. Դաշտենցի անվան դպրոցից էր: Ծնողներից մեկը պատմեց, որ այս օրերին ծնողկոմիտեի ակտիվիստները զանգահարում են իրենց ու ասում, որ մոտ 10 հազարական դրամ պետք է հավաքեն: Հետաքրքիր է, որ այս տարի դրամահավաքության իրական նպատակը զգուշորեն թաքցվում է՝ պատճառ բռնելով, օրինակ, անհրաժեշտ իրեր ձեռք բերելու հանգամանքը: Սակայն, ծնողի հավաստմամբ, գլխավոր նպատակը մարտի 8-ն է: Տոնական դրամահավաքությունը կանխելու հայտարարությամբ հանդես կգա՞ նախարարությունը, հարցրինք ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին. «Եթե նման ահազանգեր լինեն, նախարարը հանդես կգա հայտարարությամբ:



Դեռ նման խնդիր դրված չի», քանի որ դեռ ահազանգեր չկան: Իսկ նախարարությունն անհետեւանք չի  թողնի անգամ այն ահազանգերը, եթե ծնողը չներկայանա, բայց մանրամասներով հիմնավորի երեւույթի առկայությունը: Մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը եւս արդեն աշխատանքներ է տանում, որ մարտի 8-ի դրամահավաք տեղի չունենա՝ տնօրեններին կանչում, բացատրում են: Բայց թե որքանով կօգնի այդ բացատրական աշխատանքը, հայտնի չէ: