500 մարդ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից

500 մարդ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից
Երեկ «Օջախում» կայացել է երկար սպասված հաշտության բանկետը, որին մոտ 500 մարդ է մասնակցել՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Ներկա է եղել ողջ իշխանական էլիտան: Բացակայել են որոշ օլիգարխներ եւ ուժայիններ:



Չեն մասնակցել Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը, ոստիկանապետն ու ԱԱԾ պետը եւ ուրիշներ: Թեեւ խնջույքը հատուկ թամադա է վարել, բայց Սերժ Սարգսյանն անսովոր պերճախոս է եղել: Նախ՝ բավական խիստ ելույթ է ունեցել եւ վերլուծել վերջին շրջանի կոալիցիոն հակասությունները: Ունկնդիրների կարծիքով՝ գնահատականները ծանր են եղել եւ ոմանց համար՝ տհաճ: Ապա, երբ խնջույքն սկսվել է, մի քանի բաժակաճառ է ասել՝ խմելով առանձին-առանձին ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կենացը: