Դատի են տվել «Երկրին»

Դատի են տվել «Երկրին»
Երեկ տեղեկացանք, որ հերթական դատական հայցն է ներկայացվել տպագիր մամուլի դեմ: ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը դիմել է դատարան ու «Երկիր» օրաթերթից պահանջել է հերքում տպագրել եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ իրեն վճարել 3 մլն դրամ, մի 500 հազար էլ՝ փաստաբանական ծախսերի համար:



Թերթը «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ հերթով ներկայացնում է բոլոր ԱԺ պատգամավորներին. Արզաքանցյանի բողոքն իր մասին տպագրված հոդվածի դեմ է: Այս հոդվածաշարում համընդհանուր հայտնի տեղեկություններ են տպվում, տեղ-տեղ՝ հումոր, ասեկոսեներ ու զավեշտալի պատմություններ ԱԺ պատգամավորների մասին: Փաստորեն, 131-ից միայն Արզաքանցյանի մտքով է անցել թերթին դատի տալ իր դիմանկարն ընթերցողին ներկայացնելու համար: