Վերացնում են թերությունները

Վերացնում են թերությունները
Փետրվարի 23-ին «Անունով` հիվանդանոց, իրականում` թալանի ու մահվան վայր» հրապարակման մեջ անդրադարձել էինք «Աշտարակի հիվանդանոց» ՓԲԸ-ում տիրող աղաղակող թերություններին:



Մասնավորապես գրել էինք, որ հիվանդանոցում գոյություն չունեն նոր համավճարային ցուցակներ: Իսկ շտապօգնության քայքայված մեքենան, որը սպասարկում է մարզի հիվանդներին, պատկանում է սասունիկցի մի վարորդի, մեքենայի համարանիշներն էլ` հիվանդանոցին պատկանող մի խափանված «ԵրԱԶ»-ի: Երեկ տեղեկացանք, որ վաղ առավոտյան հիվանդանոցի ղեկավարությունը նոր համավճարի ցուցակներ է փակցրել  հիմնարկի պատերին, իսկ շտապօգնության մեքենան «բերել» են օրինական դաշտ` փոխված պետհամարանիշներով: Սպասենք դրական փոփոխությունների նաեւ բժիշկ-հիվանդ հարաբերություններում: