Հուշատախտակի հարցը

Հուշատախտակի հարցը
Հունվարի 23-ին կայացավ է Վանաձորի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հարց, որոնցից մեկն առավելապես ուշագրավ էր: Օրակարգում պետք է քննարկվեր մի հուշատախտակի հարց, որն արդեն իսկ փետրվարի 20-ին տեղադրվել էր:



Վանաձորի Վարդանանց 43 շենքի պատին տեղադրվել էր Վանաձորի վաստակավոր շինարար Նիկոլայ Խաչատրյանի հուշատախտակը, ինչի թույլտվություն Վանաձորի ավագանին չէր տվել։ Այսինքն հուշատախտակի հարցը քննարկման էր դրվել հետին թվով՝ տեղադրվելուց ու բացվելուց հետո։ Ավագանու անդամներից Գայանե Քալանթարյանը դժգոհեց, թե ինչու հուշատախտակի բացմանն իրեն չեն հրավիրել, ապա տեսնելով, որ ուշացած բողոք է, լռեց:



Նիստի ավարտին Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է հուշատախտակը տեղադրվել առանց թույլտվության։ Ստացվում է, որ ավագանին մի ձեւական մարմին է եւ այն կարելի է շրջանցել: Տիգրան Պապանյանն ասաց. «Էդ օրն իրա ծննդյան օրն էր, դրսից հրավիրված մարդիկ էլ կային... Ես նախագիծը պատրաստել էի օրենքով սահմանված կարգով, բայց քանի որ ավագանու նիստը 23-ին էր, իսկ իրանց միջոցառումը 20-ին՝ դա իրանց բացթողումն էր»։ Պապանյանի կարծիքով՝ սա այն հարցը չէ, որի համար արժեր արտահերթ նիստ հրավիրել: Ուստի որոշել են անշտապ՝ հերթական նիստում քննարկել: