Տիգրան Սարգսյանը ռուսների սրտով չէ

Տիգրան Սարգսյանը ռուսների սրտով չէ
Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները ինչ-որ պատճառով խիստ տրամադրվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ եւ գրեթե ուլտիմատում են ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով նրան փոխարինել այլ անձով:



Հակառակ դեպքում սպառնում են չաշխատել ՀՀ կառավարության հետ: Սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ խորհրդարանական ընտրությունները կառավարության կազմում խոշոր փոփոխություններ չանել եւ փորձում է համոզել ռուսներին՝ հաշտվել Տիգրան Սարգսյանի գոյության հետ: