Բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիաները շարունակվում են

Բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիաները շարունակվում են
Բացօթյա առեւտրով զբաղվողները երեկ քաղաքապետարանի մոտ շարունակել են բողոքի ակցիան ընդդեմ քաղաքապետարանի՝ փողոցային առեւտրի արգելման որոշման:



Նրանց է միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, չնայած դատարանում երեկ պետք է քննեին իր եղբոր նկատմամբ կալանքի սանկցիայի հարցը: Այս անգամ բողոքի ակցիան խաղաղ է անցել, նախկինի պես ոստիկանները քանակով չեն գերազանցել ցուցարարներին: Առեւտրականներն էլ առանց վանկարկելու՝ լուռ իրենց բողոքն են հայտնել, որ կառավարությունն անպատասխան է թողնում  դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ «Ժառանգություն» կուսակցության բողոքներն այս հարցի առնչությամբ: