Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 3-րդ)

Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 3-րդ)
Երբ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի (ՀՄՀ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը 2008 թ. Մարտի 11-ին զգուշացրեց Ռոբերտ Քոչարյանին, որ ծրագիրը կարող է տուժել ժողովրդավարությունից Հայաստանի նահանջի պատճառով — մարտի 1, քաղբանտարկյալներ — Ռոբերտ Քոչարյանը՝ իր ինքնանշանակ նախագահության վերջին օրերին, պատասխանեց, որ մենք այլ աղբյուրներ կգտնենք: Այս անպատասխանատու հայտարարությունը հիշեցնում է ֆրանսիական թագավոր Լուի XV-ին (1710-1774), ում վերագրում են այս խոսքը. «Après moi, le déluge» (Ինձնից հետո՝ ջրհեղեղ):



ՀՄՀ որոշում կայացրեց կրճատել օգնությունը: Արդյունքում՝ 265 գյուղական համայնքներում 943 կմ ընդհանուր երկարությամբ գյուղական ճանապարհներ մնացին առանց վերանորոգման, ինչպես նաև ակնկալվող 6 տոկոսով աղքատության նվազեցումը մնացին թղթի վրա: 2009 թ. մարտի 11-ին հրապարակված ՀՄՀ մամուլի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Խորհրդի այսօրվա որոշումը ազդանշան է կառավարությանը, որ վերջինս տարիներ շարունակ չի որևէ լուծում չի տվել այն խնդիրներին, որոնք բարձրացվել էին ոչ միայն ՀՄՀ, այլև՝ ԱՄՆ կառավարության մարմինների և միջազգային հանրության կողմից»:



Դեռ ավելին, Հայաստանը զրկվել է երկրորդ գրանտին հավակնելու հնարավորությունից, ի տարբերություն Վրաստանի: 2011 թ. Հունվարի 5-ին ձմեռային եռամսյակի հանդիպման ժամանակ, երկրորդ գրանտային փաթեթի համար հայտ ներկայացնելու հնարավորություն ՀՄՀ տվել է Վրաստանի և Գանայի, «ինչը պայմանավորված է առաջին գրանտային փաթեթների բարեհաջող ավարտմամբ և շարունակվող բարենպաստ քաղաքականության իրականացմամբ» (Center For Global Development):



Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանին այդքան վստահություն ներշնչել: Հնարավո՞ր է, որ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են «Լինսի» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և այլ հայկական բարեգործական կազմակերպությունները նպաստել են  նախորդ ինքնահռչակ նախագահի անհոգությանն ու գոռոզությանը՝ Հայաստանում ճչացող տնտեսական, քաղաքական և սոցիալական անարդարության նկատմամբ պասիվ կեցվածքի շնորհիվ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայանում է իբրև ապաքաղաքական միավոր, որը հոգ է տանում հասարակ մարդկանց մասին՝ անկախ նրանից, թե ով կամ ինչպես է նրանց ղեկավարում:



Հեգնանքն այստեղ նրանում է, որ ոչ-հայկական մի կազմակերպություն, ինչպիսին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն է, թերևս ավելի շատ է մտահոգված հայ քաղաքացիների իրավունքներով, քան բոլոր հայկական բարեգործական կազմակերպություններն այսօր:



Հայաստանի անկախության քսանամյա պատմությունը լի է ողբերգական իրադարձություններով և պետական ղեկավարության կողմից կատարված միանգամայն հակաժողովրդական որոշումների ընդունմամբ— սկսած 1995 թ. կեղծված  ընտրություններին հետևած իշխանական բռնություններից և վերջացրած 2008 թ. կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած ժողովրդական ըմբոստության արյունալի ճնշմամբ՝ ներառյալ այդ ողջ ժամանակահատվածում տեղի ունեցած մարդու իրավունքների անթիվ խախտումները: Ինչևէ, համահայկական հիմնադրամը ոչ մի անգամ չի հանդգնել ի ցույց դնելու պետական անարդարությունների նկատմամբ իր դիրքորոշումը, քանի որ ինքը է պետությունը: Հենց այդ բացարձակ քաղաքականացվածությունն է (Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարների հետ մեկտեղ սփյուռքում գործող հայկական խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկումը), որ կաթվածահար է արել հիմնադրամը՝ վերջինիս անզգայացնելով սոցիալ-տնտեսական ցնցումների նկատմամբ, որոնք միայն մեծացնում են կախվածությունը բարեգործությունից:



Խորհրդի անդամներից Լուիզ Սիմոն Մանուկյանն է, ով ի վերջո դադարեցրեց հոգաբարձուների խորհրդի իր անդամությունը 2009 թ.՝ չնայած նրան խաղի մեջ պահելու բարձր պաշտոնյաների ջանքերին: Այնուամենայնիվ, խորհրդի նախագահությանը հաջողվել է համոզել մեկ այլ անդամի չհեռանալ հիմնադրամից: Ըստ հիմնադրամի նախկին աշխատողի, ով խոսել է անանունության նախապայմանով, Պետրոս Թերզյանին՝ հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ, ով 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մեծ հիասթափություն էր ապրել Սերժ Սարգսյանից և ցանկանում էր լքել դադարեցնել իր անդամությունը, ի վերջո համոզել են մնալ: Թերզյանով ներկայացված Ֆրանսիայի օտարումը ցավալի կորուստ կլիներ հայկական կառավարության համար:



Այդուհանդերձ ինքն իրեն բարենորոգելու կառավարության հրաժարումը անխուսափելիորեն հանգեցնելու է ավելի մեծ կորուստների: «Լինսի» հիմնադրամի լուծարման և վերջինիս ունեցվածքից Հայաստանին ոչինչ չհատկացնելու մասին վերջին լուրերը վկայում են հայկական իշխանությունների նկատմամբ ամերիկահայ միլիարդատեր բարեգործ Քըրք Քըրքորյանի վերաբերմունքի շեշտակի փոփոխման մասին:



««Լինսի հիմնադրամ»-ի ներկայացուցիչը «Լոս Անջելես Թայմզին»-ին ասել է, որ UCLA որպես 200 միլիոն դոլարի ֆինանսական նվիրատվությանը արժանացել է այն պատճառով, որ սրանից առաջ նույն համալսարանին տրամադրված 70 միլիոն դոլարի օգտագործումը գոհացրել է հիմնադրամին», գրում է «Հոլիվուդ Րիփորթերը»:



Ըստ Առաջին լրատվականում վերջերս հրատարակված լուրի, որում վկայակոչվում են ՀՀ կառավարության ներսում գտնվող աղբյուրներ, Հայաստանից ՀՄՀ-ի հեռացումը, «Լինսի» հիմնադրամի փակումը, ինչպես նաև ռուսաստանյան վարկեր ապահովելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձախողումը խուճապ են առաջացրել կառավարության անդամների մոտ, ովքեր սկսում են ընդունել, որ Հայաստանի տնտեսությունը տապալման եզրին է:



Այս ուղեցույցի առաջին և երկրորդ մասերը ցույց տվեցին, որ հիմնադրամի հիմնական արատներն, իրականում, ունեն մեկ աղբյուր՝ իշխանությունը: Ավելին, սա խնդրի քառակուսի է, քանի որ մեկ չէ՝ երկու կառավարություններ են վերահսկում հիմնադրամը՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Երրորդ մասը քննության է առնում կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ իր անվերապահ վերահսկողությունը օգտագործելու այլ եղանակներ, դրանց առկա պատճառներն ու հետևանքները:



  1. Ինչքան շատ է հեղինակազրկվում իշխանությունը, այնքան պակասում շատ տուժում է հիմնադրամի ժողովրդականությունը. իշխանավորները բաց չեն թողնում հիմնադրամը, որովհետև վերջինիս հաջող դրսևորումը կարճ ճանապարհ է դեպի սեփական վարկանիշի բարձրացում:




Դատելով 1998 թ. 63-ամյա թշակառու կնոջ գրած  և այն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրված բաց նամակից, հիմնադրամը կարծես լավ սկիզբ է ունեցել.



"Ես 63 տարեկան եմ: Բարձրագույն կրթությունս ստացել եմ Մոսկվայում, վերադարձել եմ Հայաստան եւ 40 տարուց ավել աշխատել եմ տարբեր նախագծային ինստիտուտներում՝ որպես գլխավոր մասնագետ: Մասնակցել եմ Երեւան քաղաքի շատ եւ շատ գեղեցիկ շինությունների նախագծմանը եւ այժմ էլ նայելով դրանց՝ հպարտանում եմ: Ժամանակին վարձատրվել եմ նորմալ եւ ապրել բարվոք: Այժմ թոշակառու եմ, ստանում եմ 3.760 դրամ (ոչ դոլար) թոշակ: Իմ շատ հայրենակիցների պես իմ "հարազատ" պետության կողմից օրը ցերեկով թալանվեցի? զրկվեցի խնայդրամարկղում գտնվող իմ համեստ կուտակումներից:



1992թ. ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մեր առաջին նախագահը կոչ արեց ժողովրդին. «Յուրաքանչյուր մարդ ազատ, անկախ հայրենիքի բարգավաճման համար հիմնադրամին հանձնի 1 գրամ ոսկի»: Ես հանձնեցի ոչ թե 1, այլ 6 գրամ ոսկի:



Շատ հայրենակիցների պես ես