Մարզերից եկող ճանապարհները, բնականաբար, կրկին փակ են

Մարզերից եկող ճանապարհները, բնականաբար, կրկին փակ են
Այսօրվա հանրահավաքին ընդառաջ երեկ ուշ երեկոյից փակ են մարզերից Երեւան եկող գրեթե բոլոր ճանապարհները: Չեն աշխատում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, նույնիսկ տաքսիները: Երեւան գալ թույլատրում են միայն մարդատար ավտոմեքենաներին: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ փակ են Վայոց ձորից, Արարատից, Կոտայքից մայրաքաղաք բերող ճանապարհները: Չի աշխատում նաեւ Արագածոտնից եկող տրանսպորտը:



Մարզերից ոչ մի ուսանող չի կարողացել դասի գալ. օրինակ Մասիսից ուսանողներին առավոտյան չեն թույլատրել երթուղային տաքսի բարձրանալ: Ճանապարհի որոշ հատվածներում էլ ոստիկանական ուժեղ հսկողություն է սահմանված : Ստուգում են Երեւան եկեղ բոլոր մեքենաները՝ «զենք ենք փնտրում» պատճառաբանությամբ: Այսօրվա հանրահավաքին մասնակցելու համար մարդիկ տարբեր միջոցների են դիմել: Մասնավորապես վաղ առավոտյան՝ 4:30-5:00-ին, դուրս են եկել մարզերից եւ զանազան «հնարքների» դիմելով, ոստիկաններին շրջանցելով` հասել են Երեւան: