Հայտարարություն

Հայտարարություն
Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում:



... Տ. Փոստանջյանը պահվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները ինչպես իր փաստաբանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ: Ս.թ. փետրվարի 23-ին դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, որոշում է կայացրել Տ. Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Տ. Փոստանջյանի նկատմամբ ոչ պատշաճ գործընթացներով քրեական հետապնդում իրականացնելու եւ նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը հիմնավոր կասկած են հարուցում, որ այդ քայլերը միտված են խոչընդոտելու նրա քրոջ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործունեությունը` հանուն ժողովրդավար ու ազատ Հայաստանի:



Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի գործելաոճը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Տ. Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները եւ ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ ուղղակի եւ անուղղակի բռնաճնշումներ կիրառելուց:



Սոնա Այվազյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ



Իզաբելլա Սարգսյան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ



Արթուր Սաքունց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ



Նատալյա Մարտիրոսյան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե



Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ



Մելիսա Բրաուն Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» կոմիտե



Վարդան Հարությունյան «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ



Լալա Ասլիկյան «Հույս» ՀԿ