Ազատության հրապարակի «օկուպացիան» շարունակվում է

Ազատության հրապարակի «օկուպացիան» շարունակվում է
Երեւանի քաղաքապետարանը որոշել է շարունակել Ազատության հրապարակի «օկուպացիան» եւս մեկ ամսով: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի լիազոր ներկայացուցիչը մարտի 2-ին որոշել է, որ մարտի 15-ից ապրիլի 15-ը քաղաքապետարանի մշակույթի բաժինը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ է անցկացնելու։



Թե ինչ միջոցառումներ են լինելու՝ հայտնի չէ: Փետրվարի համանման փորձը, սակայն, ցույց տվեց, որ քաղաքապետարանը որքան էլ ջանում է, չի կարողանում ձմեռ օրով նորմալ միջոցառումներ կազմակերպել հրապարակում, ու դրանց ժամանակ մարդկանց սակավությունը վկայում էր այն մասին, որ միջոցառումներն իրականացվում են հատուկ նպատակով՝ սոսկ միտինգավորներին հրապարակ չթողնելու համար, ոչ թե մշակութասեր հասարակության պահանջները բավարարելու: Ի դեպ, հիշեցնենք, որ ընդդիմության վերջին միտինգի օրը՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակի մշակութային միջոցառումն «իրականացնում էին» ոստիկանները, ովքեր փակել էին Ազատության հրապարակի բոլոր մուտքերը: