«Cross»-ում մեկնարկել է 5-րդ IT CUP-ը

«Cross»-ում մեկնարկել է 5-րդ IT CUP-ը
Մարտի 5 ի առավոտյան «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնի «Cross» սպորտային համալիրում մեկնարկել է արդեն 5-րդ IT CUP ֆուտզալի մրցաշարը, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջեւ: Մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը՝ 16 ից հասնելով 28 ի: Այս տարի մասնակիցների շարքում կլինեն նաեւ հեռահաղորդակցության եւ լրատվական ընկերությունների ՏՏ ստորաբաժանումների թիմեր:



IT CUP ֆուտզալի մրցաշարը դարձել է ավանդական եւ կազմակերպվում է 2007 թվականից: Մրցաշարի անցկացման գլխավոր նպատակն է խթանել ակտիվ եւ առողջ ապրելակերպը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել Հայաստանի ՏՏ մասնագետներին ծանոթանալ եւ իրական կյանքում շփվել միմյանց հետ:



Մասնակից ընկերություններն են՝ Synopsys Armenia (4 թիմով), HyLink, Mentor Grafics, Innova Solutions, CQGI, AltaCode, Instigate Design, Firmplace, Credence Systems Armenia, Boomerang Software, Synergy International Systems, Virtual Solution Global Services, Rutel Armenia (former MDS), NairiSoft, Web.am, Macadamian Technologies, MerSoft,  Lsoft, Questrade, Epress.am, YeTRI (Yerevan Telecommunication Research Institute), Unicomp, EPYGI, VivaCell MTS, Beeline, SCDM, GNC alfa.



Առաջնությունը կտեւի շուրջ 2 ամիս, որի ընթացքում մասնակից 28 թիմերի միջեւ 100 խաղ տեղի կունենա: Խմբային փուլից հետո յուրաքամչյուր խմբի 7 մասնակիցներից 4-ը կանցնեն 1/8 եզրափակիչ:



Առաջնության գլխավոր կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է, առաջնության գլխավոր հովանավորը՝ ,Crossե սպորտային համալիրը, գլխավոր սպորտային տեղեկատվական հովանավորը՝www.totalfootball.am-ը,  իսկ տեղեկատվական հովանավորները՝ www.epress.am-ը, www.haynews.am-ը, www.newsarmenia.am-ը, telecom.arka.am-ը:



Այս տարի առաջին անգամ մասնակիցների շարքում ընդգրկվել են նաեւ ոչ ՏՏ ընկերությունների՝ VivaCell-MTS-ի, Beeline-ի, Epress.am-ի ՏՏ թիմերը: