Էմմին Եվրատեսիլ-2011 կտանի «Boom Boom»-ը (վիդեո)

Էմմին Եվրատեսիլ-2011 կտանի «Boom Boom»-ը (վիդեո)
«Boom Boom», այսպես է կոչվում «Ապրիկոտա» խմբի երգը, որը գրված է ռետրո, դիսկո ոճերում, բայց ժամանակակից մատուցմամբ: Հենց այս երգը քվեարկության արդյունքում ճանաչվեց լավագույնը նախապես ընտրված չորս երգերից, եւ այն Էմմին իր հետ կտանի Եվրատեսիլ-2011:  Ինչպես նշել են խմբի տղաները, երգում օգտագործել են նաեւ ազգային էլեմենտներ, բայց դրանք գերիշխող չեն:



Հեղինակների կարծիքով, Եվրոպան հոգնել է ընդգծված ազգային մեղեդիներից. «Յուրաքանչյուրը, ով լսի երգը, կհասկանա, որ այն տրամադրություն եւ դրական լիցքեր հաղորդող երգ է, իսկ այսպիսի երգերը նման մրցույթներում միշտ շահող են»,- ասել են նրանք` ավելացնելով, որ նախնական կանխատեսումների համաձայն Եվրատեսիլում հաղթելու հավանականություն ունեն ռիթմիկ երգերը: