Չինաստանի իշխանությունները զգուշանում են ժողովրդական բողոքներից

Չինաստանի իշխանությունները զգուշանում են ժողովրդական բողոքներից
Երկրի մայրաքաղաքում անվտանգության ապահովման ուղղությամբ լայնամասշտաբ գործողություններ են սկսել ծավալվել ինտերնետում մասսայական բողոքների կոչերի հայտնվելուց հետո։ Անանուն հաղորդագրությունները կոչ են անում չինացիներին դուրս գալ մեծ քաղաքների թաղամասեր եւ լուռ զբոսնել, այդիպսով արտահայտելով քաղաքական բարեփոխումների իրենց ձգտումը։



Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը Պեկինից, մայրաքաղաքի առեւտրական թաղամասերից մեկում հավաքվել էին գնորդների մեծ բազմություններ, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանց մեջ կային ցուցարարներ։ Կիրակի օրը Պեկինի կենտրոնական թաղամասերում անվտանգության աննախադեպ միջողառումներ էին ձեռնարկվել, հաղորդում է BBC-ի թղթակիցը։



Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ինտերնետում տեղադրվում են Սիդան առեւտրական թաղամասում բողոքի դուրս գալու կոչեր։ Այստեղ եւ մեկ այլ առեւտրական թաղամասում՝ Վանֆուցզինում, շրջում են քաղաքացիական հագուստով հարյուրավոր ոստիկաններ։ Լրագրողներին արգելել են խոսել մարդկանց հետ եւ նկարահանումներ կատարել։ Բջջային կապն արգելափակված է, եւ ամենուր կարելի է տեսնել քաղաքացիական հագուստով անվտանգության ծառայողների, հայտնում է թղթակիցը։ Պեկինի համալսարանի մոտակայքում փակվել է մետրոն։ Հաղորդվում էր նաեւ, որ թաղամասը վերասկվում էր ոստիկանական ուղղաթիռների կողմից։ Ինտերնետում տեղեկություններ կային, որ այստեղ պետք է հավաքվեին ուսանողները։



Իշխանությունները որոշել են ավելի խստացնել կանոնները լրագրողների համար, եւ այժմ արտասահմանցի լրագրողները Պեկինում հարցազրույց վերցնելու համար պետք է ունենան պետական թույլտվություն։ Մամլո ասուլիսի ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ բողոքի կոչերը պարզապես Չինաստանն ապակայունացնելու փորձեր են։