Մահացել է Իրանի առաջին կին ֆիզիկոս Ալենուշ Տերյանը

Մահացել է Իրանի առաջին կին ֆիզիկոս Ալենուշ Տերյանը
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ՝ մարտի 6-ին, 90 տարեկան հասակում մահացել է Իրանի առաջին կին ֆիզիկոս Ալենուշ Տերյանը:Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում: 1947 թվականի մայիսին ավարտել է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում, այնուհետեւ սովորել Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում։ Տերյանն առաջինն է Իրանում դասավանդել աստղաֆիզիկա: Նա կտակում բնակարանը նվիրել էր Ջուղայի հայերին եւ այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն, եւ ապրում էր ծերանոցում: