Մրցույթ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»

Մրցույթ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»
«Հրապարակն» իր ընթերցողներին հնարավորություն է տալիս մասնակցել իր կողմից մշակած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Նախապես ասենք, որ մեր խաղին մասնակցելով, դուք միլիոնատեր չեք դառնա, սակայն բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում կարժանանաք մրցանակի:



Իսկ վատագույն դեպքում կստուգեք ձեր



ինտելեկտն ու կողմնորոշվելու ունակությունը: Հաղթողներին անակնկալներ են սպասվում:



 



1. Նշված երգահաններից ո՞ւմ համար է ընդունված ասել՝ «միլիոնատեր դարձավ մեկ գիշերվա ընթացքում».



ա. Ջորջ Գերշվին



բ. Լլոյդ Վեբեր



գ. Էլթոն Ջոն



դ. Հայկո



2. Ըստ Գյոթեի՝ փոքրիկ տղան ի՞նչ տեսավ դաշտի մեջ ու ինչի՞ն մոտ վազեց.



ա. բենզալցակայան



բ. փշոտ վարդ



գ. մերկ կին



դ. աշխատանքի տեղավորման գործակալություն



3. Ստորեւ նշված անձանցից ո՞վ է դուրս մնում օրինաչափությունից.



ա. Ալեքսանդր Ֆադեեւ



բ. Սերգեյ Եսենին



գ. Թոմաս Էլիոթ



դ. Էռնեստ Հեմինգուեյ



4. Ի՞նչ արեց «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի հեղինակ Քեն Քիզին իր վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի շռնդալից հաջողությունից հետո.



ա. գնեց մի էքսցենտրիկ կոստյում` «Օսկարի» մրցանա-



կաբաշխությանը մասնակցելու համար



բ. դատի տվեց ֆիլմի բեմադրիչ Միլոշ Ֆորմանին`



մեղադրելով նրան վեպի գաղափարը



գռեհկացնելու մեջ



գ. ինքնասպան եղավ` Ֆորմանի համեմատ իր



չնչինությունը գիտակցելով



դ. պահանջեց իրեն տրամադրել ֆիլմի հեղինակային



իրավունքը



 



5. Ի՞նչ է նշանակում «հինգերորդ շարասյուն» արտահայտությունը.



ա. մոտավորապես հոմանիշ է «հինգերորդ անիվ»-ին, ասել է թե` ավելորդ



մի բան



բ. Նապոլեոնի ընտրյալ զորամիավորումն էր, որը մեծ դեր խաղաց նրա



հաղթանակներում



գ. հայրենի երկրի թիկունքում գործող, սակայն թշնամու շահերին ծառայող ուժ



դ. Ավարայրի ճակատամարտում պարսիկների բերած հարբած փղերի գունդը



6. Որտեղի՞ց է գալիս «շարժ» ժանրի անվանումը.



ա. բարեկամական ժպիտ շարժելու մղումից



բ.  ձեռքի հմուտ շարժումներով ծաղրանկար ստեղծելու արվեստից



գ. ֆրանսերեն «charge»՝ բառացի թարգմանած «չափազանցություն»



արմատից



դ. որոշ արվեստագետների կողմից գծանկարչության մեջ նոր  շարժում սկսելուց



7. Ստորեւ նշված 4 տարբերակներից որո՞ւմ միտքը չի համապատասխանում



«Գնացիր՝ նախրի մեջ էշի ճակատը  պաչեցիր» արտահայտությանը.



ա. «Նաիրի» կոնյակն ու «Նեմիրովը» թողած՝ «Ավշա՞ր» ես խմում



բ. «Էն ձեր կուրսի սիրուն-սիրուն աղջիկներին թողած՝ գնացիր էս գեշոյին



տուն բերի՞ր»



գ. «Լավ, մորքուրիդ մարդը քաղաքապետ լինի՝ դու գնաս-խանութում պահակ



աշխատե՞ս»



դ. «Բա ձերոնք սաղ եվրոպաներում լինեն՝ դու չկարողանա՞ս մի հատ Շենգենի



վիզա հանես-գնաս մոտները»



8. Ո՞ւմ ստորագրություններն են դրված հայտնի Ելիսեյան համաձայնագրի ներքո.



ա. Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի եւ ԱՄՆ նախագահ Ջեյմս Քարթերի



բ. Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլի եւ ԳՖՀ կանցլեր Վիլլի Բրանդի



գ. Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլի եւ ԳՖՀ կանցլեր Կոնրադ Ադենաուերի



դ. Ֆրանսիայի նախագահ Ժեսկար Դըստենի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ



Մարգարեթ Թեթչերի



 



Պատասխանները կարող եք ուղարկել խմբագրության փոստով կամ ինտերնետային հասցեով՝ [email protected], նշելով ճիշտ տարբերակները



(օրինակ՝ 1. բ, 2. գ եւ այլն): Պատասխանները կամփոփվեն ուրբաթ օրը, արդյունքները կհրապարակվեն շաբաթ օրը: