Ականջդ կանչի, Ֆրիկ

Ականջդ կանչի, Ֆրիկ
Այսօր ծաղկավաճառները լավ առեւտուր կանեն՝ չնայած նրանց սահմանած աստղաբաշխական գներին, ծաղիկն այսօր կլինի ամենապահանջված ապրանքը՝ հացից հետո: Անշուշտ, ոչ բոլոր կանայք ծաղիկ կստանան, ոմանք անգամ կնախընտրեին այդ ծաղկի գումարը կանխիկ ստանալ: Սակայն կլինեն նաեւ այնպիսիները, որոնց ստացած նվերների ու ծաղիկների գնով հազար տարեց կնոջ մեկ ամսվա կենսաթոշակ կտային: Ականջդ կանչի, Ֆրիկ. «Մեկին հազար ձի եւ ջորի, մեկին  ոչ ուլ մի, ոչ մաքի...» :