Հաղթողները երկուսն են

Հաղթողները  երկուսն են
Ցավոք, առաջին իսկ տուրից «Գրան պրիի» մրցաշարը գլխավորող Էլինա Դանիելյանը միայն վերջում զիջեց միանձնյա առաջատարի իր դիրքերը: Ամենավերջին պահին  նրան միացավ հնդկուհի Հեմփի Կոներուն:



Դանիելյանը որոշեց ռիսկի չդիմել եւ վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով հանդիպումն Ա. Ստեֆանովայի հետ, ապահովեց առաջին տեղի բաժանումը: Այդպես էլ եղավ. Հ. Կոներուն, շահելով իր խաղը, միավորներով հավասարվեց Դանիելյանին` 8 միավոր: Ամեն դեպքում՝ սա արդեն իսկ մեծ նվաճում էր հայ շախմատիստուհու համար: Երրորդ տեղը՝ 7 միավորով, գրավեց ֆրանսիացի Մարի Սեբագը: Անհաջող էր Լիլիթ Մկրտչյանի ելույթը: Նա 4,5 միավորով բաժանեց 9-10-րդ տեղերը: Շնորհավորում ենք Է. Դանիելյանին այս հաջողության համար:



Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ