Շուշան Պետրոսյանը չի կարող հանդուրժել

Շուշան Պետրոսյանը չի կարող հանդուրժել
Երգչուհի Շուշան Պետրոսյանը նախօրեին «Հայելի» ակումբում ասել էր, որ համառորեն իրեն է զանգահարում «Աստղային զգեստապահարան» հաղորդման աղջիկը եւ խնդրում, որ գան իր զգեստապահարանը նկարահանեն: Եվ քանի որ ինքն այդ հաղորդումն «ուղղակի ամբարտավանություն» է համարում, հրաժարվում է: «Խեղճ ժողովուրդը, որ մի կոշիկի համար մի ամբողջ տարի կարող է գումար տնտեսել... ես դա չեմ կարող հանդուրժել»,- ասել է հայտնի երգչուհին: