«Վալեմ» ռեստորանային համալիրում նշելու են Մարտի 8-ը

«Վալեմ» ռեստորանային համալիրում նշելու են Մարտի 8-ը
Անցած շաբաթ Երեւանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ եւ հանձնարարել նրանց ներկայացնել իրենց հիմնարկների զարգացման բիզնես ծրագրեր:



Տնօրենները տարակուսել են, թե ինչ պետք է ներկայացնեն: Սակայն քաղաքապետի հետ հանդիպելուց հետո նրանց մի մասին՝ տղամարդ տնօրեններին իր մոտ է հրավիրել Երեւանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը եւ, տնօրենների խոսքով, «ներկայացրել է իր առաջին բիզնես ծրագիրը», ակնարկելով, որ Մարտի 8-ը մոտենում է, եւ հարկ է, որ տնօրենները շնորհավորեն առողջապահության վարչության կին աշխատողներին: Հանդիպումից հետո նրանցից յուրաքանչյուրն իր «լուման» է ներդրել Մարտի 8-ի սուրբ գործին՝ 200-ական ԱՄՆ դոլար հատկացնելով այդ նպատակի համար: Ասում են՝ վարչությունն ու  ենթակա հիմնարկների կին ղեկավարներն այսօր «Վալեմ» ռեստորանային համալիրում նշելու են Մարտի 8-ը: