Դատապարտում ենք

Դատապարտում ենք
Մենք ճանաչում ենք Նոր Արաբկիր համայնքի հիմնադիրներից Փոստանջյան գերդաստանին՝ որպես ազգասեր, մարդասեր եւ նվիրյալ հայրենասերների: Օրերս հաղորդագրություն տարածեցին, ըստ որի` Արաբկիր համայնքի շարքային ծառայող, ոչ պաշտոնական դիրք ունեցող Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են` իբր 2010 թ. սեպտեմբերին ոմն քաղաքացուց 100 հազար դրամ պահանջելու եւ ստանալու համար:



«Կատարված դեպքից» կես տարի անց գործ է հարուցվում, որը քննում է ՀՀ ԱԱԾ հատուկ քննիչներից կազմված խումբը: Հիրավի զարմանք է պատում` պետական անվտանգությանն սպառնացող ինչ վտանգ է պարունակում իր մեջ այդ գործը, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, որի պատճառով երկու ամսով արգելափակվելու է բարեպաշտ ընտանիքի զավակը եւ հայրը, ով ունի 2 մանկահասակ երեխա, չաշխատող կին եւ ծնողներ: ...Մենք համոզված ենք, որ որոշ չար ուժեր, շահադիտական նպատակներով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որոգայթ ստեղծելով, կատարում են անբարո արարք, որով ավելի են սրում երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը: Դատապարտում ենք նման գործելաոճը: Համոզված ենք, որ պատկան մարմինները կցուցաբերեն ողջամտություն եւ անհապաղ ազատ կարձակեն Տիգրան Փոստանջյանին:



Հրաչյա Մաթեւոսյան - արձակագիր, հրապարակախոս,



Ռոբերտ Կարայան - գրող, հրապարակախոս



Տարիել Հակոբյան - քանդակագործ, պրոֆեսոր



Սասուն Գրիգորյան - բանաստեղծ, ռազմական պատմաբան



Հակոբ Հակոբյան - գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ



Նորայր Մուշեղյան - սպորտի վաստակավոր գործիչ