Քոչարյանը հետևելու է Պուտինի օրինակին

Քոչարյանը հետևելու է Պուտինի օրինակին
Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, թե Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցի օրերին Մոսկվայում է եղել ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանը:



Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: «Չի ունեցել հանդիպում»,- կարճ պատասխան տվեց Սողոմոնյանը: Մեր հարցին, թե Ռ. Քոչարյանը Մոսկվա գնացե՞լ է, Սողոմոնյանը պատախանեց. «Այո, գնացել է: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին է մասնակցել»: Տեղեկություններ կան նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանի գործերը ռուսական «Սիստեմա» ընկերությունում այնքան էլ լավ չեն: «Իր հետ կապված՝ ամեն ինչ շատ նորմալ ա «Սիստեմայում»»,-հակադարձեց խոսնակը: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ եթե Վլադիմիր Պուտինը որոշի առաջադրվել ՌԴ նախագահի ընտրություններում, ապա նրա օրինակին հետեւելու է նաեւ Քոչարյանը՝ սեփական թեկածությունն առաջադրելով ՀՀ նախագահի ընտրություններում: