Ոստիկանապետը Թամամյանին ինքը կմեղադրի, եթե մեղավոր լինի

Ոստիկանապետը Թամամյանին ինքը կմեղադրի, եթե մեղավոր լինի
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողները ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության  գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործի մանրամասներով. «Նրա անմեղության կանխավարկածը կա եւ կլինի մինչեւ վերջին պահը: Նա ոստիկանության գեներալ է, էս պահին ազատված է աշխատանքից, վերցված կադրերի տրամադրության տակ՝ քննությանը չխոչընդոտելու համար»,-ասել է Սարգսյանն ու հավելել.



«Հատուկ քննչական ծառայությունն այս պահին քննություն է կատարում քրեական գործի շրջանակներում, կոնկրետ քրեական գործի: Ես նրան մեղադրել այս պահին իրավունք չունեմ, նույնիսկ որ անմեղության կանխավարկածն էլ հաշվի չառնեմ, նա իմ աշխատանքային ընկերն է եղել, աշխատել ենք, ինչի մասին, որ խոսվում է, էս պահին քրեական գործի շրջանակներում է, ես բացառապես տեղյակ չեմ, դա իմ համար անհասկանալի պատմություն է: Քննությունը կապացուցի, կհայտարարի արդյունքները, ես ինքս կմեղադրեմ, եթե մեղավոր լինի»,-խոստացել է Ալիկ Սարգսյանը: