Դատախազն է՞լ է հեռացվելու աշխատանքից

Դատախազն է՞լ է հեռացվելու աշխատանքից
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այս շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նախագահական նստավայրից հասկացրել են, որ առաջիկայում նա պետք է Սերժ Սարգսյանի սեղանին դնի իր հրաժարականի մասին դիմումը եւ գնա թոշակի: Թերթը պնդում է, որ այս լուրն արդեն մի քանի օր է հանգիստ չի տալիս Աղվան Հովսեփյանին, եւ նա աշխատում է խուսափել մարդկանց հետ շփումներից: Թերթը նշում է, որ գլխավոր դատախազի փոփոխության հարցը միայն ներքաղաքական լարվածության պատճառով չէ: «Հայկական ժամանակի» թղթակիցը փորձել է զրուցել Աղվան Հովսեփյանի հետ, սակայն մերժում է ստացել: