Հանրապետականը ընդդիմությանը վայել գնահատականներ է տվել

Հանրապետականը ընդդիմությանը վայել գնահատականներ է տվել
ԱԺ պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանը ուրբաթ օրը Լոռու մարզի Գուգարք գյուղում հանդիպել է ընտրողների հետ եւ անդրադարձել  կառավարության աշխատանքին. «Ինչքան էլ որ խոսան, ասեն, թե աճ կա, այս կա, այն կա, սաղ դերասանություն է, ես ինքս այդպես եմ հասկանում՝ ոչ մի աճ էլ չկա, եթե աճ լիներ, այս ժողովուրդն այսպես մասսայական չէր թողնի-գնա…:



Ուղղակի մեր վարչապետը արտասահմաններում սովորած, ապրած մարդ է, նրանց տեխնոլոգիաները բերել՝ ուզում է դնել մեր ազգի մեջ, բայց դա անհնար բան է»։ Նա նաեւ խոսել է վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման մասին. «Այդ  մեքենաների մաքսազերծման հարցն էսօր հեչ պետք չէր»։ Ինչպես պետք չէր ԱՊՊԱ-ն՝ պարտադիր ապահովագրությունը: «Էսօր մարդիկ հացի փող չունեն, բայց պետք է 25-60 հազար դրամ փող մուծեն»,- ընդդիմությանը վայել գնահատականներ է տվել ԱԺ պատգամավորը։