Ներսիկ Նազարյանը ակտիվանում

Ներսիկ Նազարյանը ակտիվանում
Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու լուրերին զուգահեռ՝  վերստին ակտիվանում է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Գաղտնիք չէ, որ վերջինս վաղուց աչք ունի այս պաշտոնի վրա:



Սակայն ուշագրավն այն է, որ Ներսիկ Նազարյանն իր նկրտումները չի թաքցնում նաեւ տարբեր կալիբրի պաշտոնյաներից: Մեր տեղեկություններով՝ Նազարյանը մարտի մեկի հանրահավաքից առաջ հանդիպել է Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հետ ու «հանձնարարականներ» տվել, թե ինչպես արգելեն մարդկանց մասնակցել հանրահավաքներին: Հրահանգել է թաղային հեղինակություններին էլ ներգրավել այդ գործում: Ավելին՝ ասում են նույնիսկ, որ նրանց դուխ է տվել՝ ռիսկով գործել, վստահեցնելով, որ մայրաքաղաքի հեղինակությունների հետ «շակալադնի» հարաբերություններ են:  Սակայն ամենաուշագրավն այն է, որ իրեն ազգանունով դիմողներին հորդորել է դիմել «պարոն ոստիկանապետ»: