Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության նոր մանրամասներ

Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության նոր մանրամասներ
Մարտի 11-ին Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Խորհրդակցության մասնակիցների պատմելով, ՀՀ նախագահը շատ զայրացած է եղել եւ տնտեսության վիճակի ու իշխանությունների առջեւ ծագած խնդիրների մեջ մեղադրել է տնտեսական բլոկի նախարարներին՝ վարչապետի գլխավորությամբ:



Ներկաներն ասում են, որ շատ խիստ գնահատականներ են հնչել, եւ պատասխանատուներին 2 ամիս ժամանակ է տրվել՝ վիճակը շտկելու համար: Եթե ապրիլ-մայիս ամիսներին կտրուկ փոփոխություններ չլինեն, հնարավոր է, որ խորհրդակցության մասնակիցների մի մասը հրաժեշտ տան իրենց աթոռներին: Ներկաներից ոմանք ուրախացել են, որ վերջապես Տիգրան Սարգսյանի «թոզփչոցին» բացահայտվել է, եւ Սերժ Սարգսյանը հասկացել է, որ այս «վայ-կառավարիչներն» ուղղակի իրեն խաբում են, երբ ասում են. «վսյո խարաշո, պրեկրասնայա մարկիզա»: