Վանաձորում պահանջում են ազատ արձակել Սամսոնին

Վանաձորում պահանջում են ազատ արձակել Սամսոնին
Ի տարբերություն ՀՀ գլխավոր դատախազի, որը երբեք չի հանդիպում իր շենքի մոտ հավաքված ցուցարարների հետ, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը երեկ իջել է բակ եւ հանդիպել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք բողոքի ակցիա են արել հանրահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին ձերբակալելու կապակցությամբ: Նրանք այսօր էլ են պատրաստվում փողոց ելնել եւ պահանջել, որ Սամսոնն ազատ արձակվի: