Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել




«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվանից հացադուլ է սկսել: Այսօր կուսակցության բաց համաժողովի ժամանակ նա հայտարարեց, թե իր հացադուլը կարելի է վերնագրել «Ձոն ազատության»: Նա նաև ասաց, որ ինքը ցանկանում է «այդ մեծ փորձությունից առաջ ընտանիքի հետ առանձնանալ»:



«Մենք ոչ մի բան չենք հայցում, մենք ոչ մի բան չենք խնդրում և նույնիսկ ոչ մի բան չենք պահանջում, այլ ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե ներքին, թե արտաքին առումներով պաշտոնականցվեն, իշխանությունը դառնա ժողովրդին, զույգ նոր ընտրություններով՝ թող արտահերթականությունը նրանք որոշեն, բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մենք մեզ վրա պարտքն ու պարտականությունը վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը, ով էլ լինի»,- հայտարարեց Հովհաննիսյանը:



Նա նշեց, որ «Ժառանգությունն» իր սխալներով հանդերձ միշտ պայքարել է Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների համար և կշարունակի նույն կերպ՝ մինչ կհասնի քաղաքական արդյունքի, «մինչև որ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության կանչով»:





Tert.am