Նախարարությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Նախարարությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Աշխատակիցները չեն կարողանում տանել նախարար  Արթուր Պետրոսյանի քմահաճույքները: Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել աշխատակազմի ղեկավար Լեւոն Խալիկյանը:



Հինգշաբթի կառավարությունը քննարկելու է այդ հարցը: Սակայն, եթե վարչապետի որոշմամբ աշխատակազմի ղեկավար նշանակվի Արսեն Քամալյանը, իրավիճակը կթեժանա: Երեքշաբթի աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը: Ասում են՝ սա ԲՀԿ-ՀՀԿ լարված հարաբերությունների արդյունք է, ու նախարարն է ստիպել Ա. Սողոմոնյանին դիմում գրելու: