Խտրական մոտեցում կա պատգամավորների օգնականների հանդեպ
ԱԺ աշխատակազմում խտրական մոտեցում կա պատգամավորների օգնականների հանդեպ: Խոսքը վերաբերում է «պրեմիաների» բաշխմանը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, մարտի 8-ին ԱԺ բոլոր աշխատակիցները՝ թե կին, թե տղամարդ, «պրեմիա» են ստացել մեկ աշխատավարձի չափով, իսկ պատգամավորների օգնականներին ոչ ոք չի հիշել, թեեւ նրանք եւս համարվում են ԱԺ աշխատակիցներ:
Այս խտրական մոտեցումը հարուցել է որոշ օգնականների դժգոհությունը: Թերեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառույցում կարծում են, որ պատգամավորների օգնականներին «պրեմիաներ» պետք է տան իրենք՝ պատգամավորները, անաշխատ եկամուտներից:

Կարծիքներ