Սպառնացել է, որ կհրկիզվի

Սպառնացել է, որ կհրկիզվի
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ՝ Ազատության հրապարակում 65-ամյա Գոհար Չիֆլիկյանը բենզինով լի շիշն ու կրակայրիչը ձեռքին բարձրացել է Թումանյանի արձանի պատվանդանին ու սպառնացել, որ կհրկիզվի, եթե իր խնդրին  լուծում չտան: Բանն այն է, որ չորս տարի առաջ նա մեկ սենյականոց բնակարան է գնել, որը միաժամանակ վաճառվել է մի քանի հոգու՝ նոտարի անբարեխիղճ աշխատանքի պատճառով, այժմ վաճառողը փախուստի մեջ է, գնորդները, տուժել են, իսկ դատախազությունը ոչնչով չի աջակցում: Ոստիկաններն ու հրապարակում գտնվող այլ քաղաքացիներ շրջապատել են կնոջը՝ չիմանալով ինչ անել: Մի պատանի՝ հավանաբար ոստիկանության ցուցումով, հետեւից մոտեցել ու խլել է բենզինի շիշը, ինչից հետո ոստիկանները կնոջը  տեղափոխել են բաժին: