Կրկին սպանություն

Կրկին սպանություն
Մարտի 17-ին Վանաձորում կրկին սպանություն է տեղի ունեցել։  Թիվ մեկ հիվանդանոցից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի ծակած -կտրած վերքով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 75-ամյա Երվանդ Առաքելյանը, որը, մեկ ժամ անց գիտակցության չգալով, մահացել է։ 



Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել  ընկերոջ՝  72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից՝ վերջինիս ահազանգով։ Քննիչ Մհեր Հարությունյանը նշեց, որ հարուցվել է քրգործ՝ 104 հոդվածով, բայց «ձերբակալվածներ եւ կասկածյալներ դեռ չկան»։