Ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ

Ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքից առաջ ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ Հարություն Ուռուտյանը եւ Ռոման Մնացականյանը:



Հարություն Ուռուտյանը կալանավորվել էր 2008թ. փետրվարի 18-ին եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրում էին ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեջ: Իսկ Ռոման Մնացականյանն անազատության մեջ էր 2008թ. մարտի 9-ից: Դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում: Նրանք երկուսն էլ ազատ են արձակվել պայմանական վաղաժամկետ հիմունքներով: Երեկ Ուռուտյանը միացավ Ազատության հրապարակում հավաքվածներին եւ հանրահավաքի մասնակիցներից շնորհակալություն հայտնեց, որ շնորհիվ է ինքն ազատության մեջ: