Իշխանությունն ընդունակ է զիջելու

Իշխանությունն ընդունակ է զիջելու
Պարտություններից հոգնած ժողովուրդը երեկ մի փոքրիկ հաղթանակ տարավ՝ մտավ Ազատության հրապարակ, որն արդեն երեք տարի է՝ վերցվել էր նրանից: Սա նշանակում է, որ իշխանությունն ընդունակ է զիջելու, իսկ ժողովուրդը կարող է հաջողության հասնել, եթե համառ լինի եւ իր ցանկությունների մեջ՝ հաստատակամ: Տա Աստված, որ այսպես միասնաբար ու հետեւողական լինենք հատկապես առաջիկա ընտրությունների ժամանակ: Եվ թույլ չտանք կեղծել ու գողանալ մեր քվեն: