Նոր մեթոդ

Քաղաքացիները դժգոհել են Վանաձորի ավտոկայանի աշխատաոճից եւ դա բացատրել հանրահավաքով: «Տնօրինությունը նույնիսկ չի բարեհաճում հանդիպել մեզ հետ»,- դժգոհել են նրանք։ Մենք էլ փորձեցինք կապ հաստատել Վանաձորի ավտոկայանի Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող «Ոսկեթ» ՍՊԸ տնօրեն Սահակ Ռուբենյանի հետ, որի աշխատասենյակի դուռը փակ էր, ավտոկայանում չէին նաեւ դիսպետչերները։ Պարոն Ռուբենյանը մինչեւ ժամը 13։00-ն չէր պատասխանում հեռախոսին, իսկ դրանից հետո ասում էր, թե Երեւանում է, եւ վաղը կպատասխանի մեր հարցերին, քանի որ դա հեռախոսով խոսելու բան չէ։ Երեկ Վանաձորից Երեւան ուղեւորափոխադրումներ չի իրականացրել նաեւ «Վանաձոր» տաքսի ծառայությունը, դա պատճառաբանելով մեքենաների տեխզննում անցնելու հանգամանքով։ Այդ վիճակից օգտվել են անհատ տաքսու վարորդները, ովքեր Վանաձորից մեկ անձին Երեւան տեղափոխելու համար պահանջել են 3 հազար դրամ՝ նախկին 2 հազարի փոխարեն։ Այս անգամ, փաստորեն, ճանապարհները փակել էին ոչ թե ոստիկանները, այլ տրանսպորտի ծառայությունների միջոցով։
Կարծիքներ