Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հարաբերությունները

Մեզ հասած տեղեկություններով, այդ սառնությունը նախապատմություն ունի: Հացադուլից առաջ, մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյան-Տեր-Պետրոսյան զրույց է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ առաջին նախագահը հորդորել է Րաֆֆիին չգնալ այդ քայլին: Նա մոտավորապես ասել է՝ պետք չէ նոր ընդդիմադիր կենտրոն ստեղծել, մեկն արդեն կա: Ակնարկել է, որ «Ժառանգությունը» կարող է միանալ ՀԱԿ-ին՝ այնպես, ինչպես միացել են մյուս 17 կուսակցությունները, այլ ոչ թե ինքնուրույն քաղաքականություն վարել: Րաֆֆի Հովհաննիսյանը չի համաձայնել:
Կարծիքներ