«Հատկապես կարեւոր գործերով փաստաբաններ»

«Հատկապես կարեւոր գործերով փաստաբաններ»
Բազմաթիվ փաստաբանական գրասենյակների շարքում մեկն էլ է հայտնվել՝ «Հատկապես կարեւոր գործերով փաստաբաններ» անունով: Անգամ գովազդ է տեղադրվել ինտերնետում:



Տարօրինակ անունը պարզ բացատրություն ունի՝ այն պատկանում է ժամանակին ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ կարեւոր գործերով քննիչ, հետագայում համայնքային դատախազ Հակոբ Բաբայանին, որը հայտնի է մի շարք աղմկոտ գործերով իշխանություններին «հատուկ» ծառայություններ մատուցելով: Նա «հոկտեմբերի 27»-ի, Տիգրան Նաղդալյանի սպանության եւ շատ այլ գործերի քննությանն է մասնակցել ու ամեն ինչ արել է գործերը կոծկելու, անմեղ մարդկանց վրա մեղադրանքներ բարդելու ուղղությամբ: Հիմա որոշել է զբաղվել քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Ի դեպ, գրասենյակի այցեքարտի վրա  հավակնոտ գրություն կա. «Մեր յուրաքանչյուր հաճախորդի գործ մեզ համար հատկապես կարեւոր գործ է: Մենք հատուկ կարեւորություն ենք տալիս նրանց շահերի պաշտպանությանը»: Մնում է հարցնել՝ այդ երբվանի՞ց: