Ներսես Հենրիկին ու նրա լեքսիկոնը

Ներսես Հենրիկին ու նրա լեքսիկոնը
Նախօրեին Հյուսիսային պողոտայում մեր թղթակիցը Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին հարցրել է, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ ոստիկանապետ դառնալու իր շանսերը, քանի որ վերջերս տեղեկություն եղավ, թե վարչական շրջանների ղեկավարներին ասել էր՝ իրեն դիմեն «պարոն ոստիկանապետով»:



«Էստեղ կանգնած բոլորս էլ ոստիկանապետ ենք»,-իր շուրջ եղած տարածքային ոստիկանապետերին նկատի ունենալով՝ ասել է Ներսիկ Նազարյանը՝ շարունակելով. «Ես Երեւան քաղաքի ոստիկանապետն եմ: Նա Արաբկիրի ոստիկանության պետն է: Ալիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետն է: Նախ՝ ես նման բան չեմ ասել, իմ լեքսիկոնի մեջ չի մտնում՝ «ինձ ասեք ոստիկանապետ»: Չկա տենց բան»: Հարցին, թե այդ դեպքում Ձեզ ո՞նց են դիմում, Նազարյանը հայտարարել է. «Պարոն Նազարյան, Ներսես Հենրիկի: Ես առաջին անգամ եմ լսում, որ մեկը գա, ինձ դիմի՝ ոստիկանապետ: Էսքան ժամանակ դեպք չի եղել»: Մեր թղթակիցը հետաքրքրվել է նաեւ, թե ի վերջո Նազարյանը չի՞ ուզում ՀՀ ոստիկանապետ դառնալ: «Դա ես չեմ որոշում: Ես հիմա Երեւանի ոստիկանապետն եմ: Ինձ շատ ա դուր գալիս իմ աշխատանքը: Ես շատ բան ունեմ էստեղ անելու»,- հայտարարել է Նազարյանը: