Հանրային պահանջագիր Սերժ Սարգսյանին

Հանրային պահանջագիր Սերժ Սարգսյանին
Արդեն 8-րդ օրն է, ինչ Երեւանի ազատության հրապարակում հացադուլի մեջ է “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր եւ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` այդ կերպ արտահայտելով իր ընդվզումը ներկա վիճակի եւ ահազանգը երկրի վտանգված ապագայի համար:



Հացադուլի հենց առաջին օրվանից` մարտի 15-ից իշխանության ամենաբարձր մակարդակները ցուցաբերեցին բացառիկ հակամարդկային վերաբերմունք հացադուլ հայտարարած քաղաքացու հանդեպ` չթույլատրելով վրանի կամ տաքացուցիչի տեղադրում: Իսկ քաղաքացիների նախաձեռնությամբ դա անելու փորձերը առանց բացատրության ու հիմնավորման կոպտորեն կանխվեցին ոստիկանության կողմից:



Հարցի քննարկումը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, անգամ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հետ չհանգեցրին խնդրի լուծման, թեեւ ՄԻՊ-ը հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եւ խախտում են Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները: Չարաշահելով պրն Հովհաննիսյանի ակցիայի խաղաղ ու անաղմուկ բնույթը, իշխանությունները անմարդկային վերաբերմունքը հասցրեցին ծայրագույնի: Մարտի լույս 23-ի գիշերը Հովհաննիսյանը գիշերել է գրեթե չդադարող անձրեւի ու մեկ միջին չափի հովանոցի տակ, իսկ հորդ անձրեւահոսքը ուղղակի ողողել էր նրա նստարանի շուրջբոլորը, ինչը կրկնապատկում է առողջությանը սպառնացող վտանգները` հրատապ չկանխվելու դեպքում վերածվելով կյանքի համար սպառնալիքի:



Ստեղծված իրադրությունը հարկադրում է դիմել հանրապետության նախագահին: Սույն հանրային պահանջագրի տակ ստորագրողներս Սերժ Սարգսյանից պահանջում ենք այսօր` մարտի 23-ին ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու` պետության պարտավորության կատարումը:



Այս պաhանջը չկատարելու դեպքում մեզ ենք վերապահում պետության պարտավորության իրականացումը:



23 մարտի 2011թ.



Սոնա Այվազյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Նադեժդա Հակոբյան, Մենք+ սոցիալական ՀԿ

Անահիտ Հակոբյան, “Կրթության ասպարեզ” ՀԿ

Ժաննա Ալեքսանյան, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Լառա Ահարոնյան, Կանաց ռեսուրսային կենտրոն

Հրայր Սավզյան, Էկոդար ՀԿ

Միքայել Արամյան, Ընդդեմ իրավական կամայականության

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդություն հանուն ժողվրդավարության»

Լալա Ասլիկյան, Հույս ՀԿ

Սեդա Մելիքյան, Փաստաբաններ մարդու իրավունքների համար

Հովսեփ Խուրշուդյան, Քաղացիական ազգային նախաձեռնություն

Ա. Լեփեջյան, “Սուրբ Սանդուխտ” տիկնանց միություն

Սիլվա Վարդանյան, Զարթոնք 89

Հ. Ասլանյան, “Շողեր միություն”,

Գ.Գաբրիելյան, “Էկոլոգիական ակադեմիա”

Կ. Ղամբարյան, “Թռչնասերների կենտրոն”

Ս.Ադամյան, համակարգող խմբի անդամ, “Էկոլոգիական հասարակական դաշինք”

Գագիկ, Մարիամ Սուխուդյաններ

Հակոբ Սանասարյան, Կանաչների միություն

Էդիկ Բաղդասարյան, լրագրող