Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան է նշանակվելու Կարինե Ղազինյանը

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան է նշանակվելու Կարինե Ղազինյանը
Մեր տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակվելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Վահե Գաբրիելյանի՝ Հայաստան վերադառնալուց եւ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր է:



Ավելին՝ Մեծ Բրիտանիայում մեր դիվանագիտական ներկայացուցչության կայք-էջում դեռ տեղադրված է Վահե Գաբրիելյանի լուսանկարն ու կենսագրությունը, չնայած նա մոտ մեկ տարի է՝ վերադարձել է Հայաստան: