Ում խոսնակն է Շարմազանովը

Ում խոսնակն է Շարմազանովը
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս  հանդես էր եկել հերթական խորիմաստությամբ, թե  ընդդիմությունը հաշտվել է հերթական ընտրությունների գաղափարի հետ:



Երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է ՀՀԿ խոսնակին. «Երեւի ինքը մոռացել է, որ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի մամուլի խոսնակն է, ինքը Հայ ազգային կոնգրեսի խոսնակը չէ, եւ թող երբեք ինքը իրավունք չվերապահի իրեն Հայ ազգային կոնգրեսի պլանների, ծրագրերի կամ նպատակների մասին խոսել: Շարմազանովը չէ, որ պետք է որոշի, թե մենք ինչին ենք համաձայն կամ ինչին՝ չէ»: Ինչ վերաբերում է Շարմազանովի այն սպառնալիքին, որ եթե ընդդիմության կողմից գոտկատեղից ներքեւ հարված լինի, Հանրապետականը կարող է այնպես հարվածել, որ ուշքի չգան, Զուրաբյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է գոտկատեղից ներքեւ գտնվող հատվածի մասին իր տվայտանքներին, ես չեմ ցանկանում, որ ինքն ընկնի մեկ այլ քաղաքական գործչի վիճակի մեջ, որը նույնպես շատ էր սիրում գոտկատեղից ներքեւ իջնել»: Լրագրողների այն ռեպլիկներին, թե ում նկատի ունի, պատասխանել է. «Չգիտե՞ք ով էր շատ սիրում գոտկատեղից ներքեւ՝ Քոչարյան Ռոբերտը»: