Երկու կադրային նշանակում

Երկու կադրային նշանակում
Երեկ մենք տեղեկացանք երկու կադրային նշանակման մասին: Մեկը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին. քաղաքապետի խորհրդական է նշանակվել Ալիկ Գեւորգյանը, որը խորհրդային երկրի փլուզումից հետո Էրեբունու գործկոմի նախագահ է աշխատել եւ համարվում է գործադիրի հին «զակալկայի» մասնագետ:



Մյուսը. կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ է նշանակվել Նոնա Սահակյանը, ով, կարելի է ասել, հատուկ այս նպատակով ժամանել է Ղարաբաղից: Նա Բակո Սահակյանի եղբոր դուստրն է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հանրակրթության պետի տեղակալը մասնագիտությամբ բժիշկ է: Հավանաբար նախարար Աշոտյանը որոշել է ԿԳՆ-ն սահուն վերածել առողջապահության նախարարության՝ այստեղ արդեն բավական լուրջ թիվ են կազմում բժիշկները: