Արոնյանը չեմպիոն

Արոնյանը չեմպիոն
Երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է Մոնակոյում ընթացող «Ամբեր» մրցաշարում: Վերջին փուլում Արոնյանը թե կույր, թե արագ շախմատներում ոչ-ոքի արդյունքն է գրանցել Կարյակինի հետ խաղում: Իսկ հայ շախմատիստի գլխավոր մրցակիցը` նորվեգացի Կարլսենը, որ նախորդ փուլում մեկ միավորով զիջում էր Լեւոնին, երեկ մեկ հաղթանակ եւ մեկ պարտություն է գրանցել` այդպիսով շարունակելով զիջել Արոնյանին: